Բեքհեմը կրկին կխաղա «Միլանում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 27, 2009 16:46

David BachemՖուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը հունվարից կրկին վարձավճարով հանդես կգա իտալական «Միլանի» կազմում: Ակնկալվում է, որ նա այդ թիմում կխաղա մինչև 2009-10-ի Իտալիայի առաջնության ավարտը:

Իտալացիներն արդեն համաձայնության են եկել ամերիկյան «Լոս Անջելես Գելակսի» ակումբի ղեկավարության հետ: Ներկայումս այդ ակումբը պայմանագիր ունի Բեքհեմի հետ:

Դեյվիդին ձեռնտու է Իտալիայում խաղալը, քանի որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն պայման է դրել, որ Բեքհեմն Անգլիայի հավաքականի կազմում կխաղա 2010-ի աշխարհի առաջնությունում միայն այն դեպքում, եթե նա հանդես գա եվրոպայում:

Նախորդ տարի անգլիացի ֆուտբոլիստը խաղացել է «Միլանում»:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply