Մահացել է Երկրագնդի վերջին հալապագոսյան կրիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 13:00

Հալապագոսյան կղզիներում մահացել է հսկա փղոսկրե կրիաների վերջին ներկայացուցիչը` Միայնակ Ջորջը:

Աշխարհահռչակ կրիան գիտնականների հաշվարկով 100 տարեկան էր: Հալապագոսյան ազգային պարկի ներկայացուցիչների խոսքով, նրա կյանքի փուլն ավարտվել է: Սակայն, անասնաբույժները պլանավորում են հերձում կատարել`  պարզելու մահվան ճշգրիտ պատճառը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այս տեսակի կրինաներն ապրում են 200-250 տարի, իսկ անազատության մեջ` 150 տարի:

Միայնակ Ջորջը հայտնաբերվել էր 1972-ին, Պինտա կղզում և իսկույն էլ վերածվել լեգենդի` նա Հալապագոսյան կղզիների խորհրդանիշներից մեկն էր դարձել: Կրիային էր նվիրված Հենրի Նոկոլսի  գիտահանրամատչելի,  «Միայնակ Ջորջը. աշխարհի ամենահայտնի կրիայի կյանքն ու սերը»  վերնագրով  աշխատությունը:

Գիտնականները գրեթե 20 տարի փորձում էին Ջորջից սերունդ ստանալ` նրան հարմար զույգ փնտրելով: Սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին:

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply