Օձերն անհանգստացնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 25, 2012 12:08Հունիսի 22-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու վերաբերյալ:
Մասնավորապես` սողուններ են նկատվել Երևանի Թբիլիսյան խճուղու 29/20 շենքի մոտ, 17-րդ թաղամասի 7-րդ շենքի բակում, Շիրակի մարզի Գյումրիի Սպայի տուն թաղամասի թիվ 207/371 և Սյունիքի մարզի Կապանի Արփիկ թաղամասի թիվ 28 տներում:
Դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Դիտվել է 792 անգամ:





Facebook
Tweet This