Գարիկ Քեռյան. «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ` Ադրբեջանը կորցնում է իր հիմնական աջակցին»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | October 27, 2009 16:43
ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի գնահատմամբ՝ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը կամրապնդի Հայաստանի ինքնուրույնությունն ու անկախությունը աշխարհաքաղաքական հարթությունում, ինչը ելք է դեպի արտաքին աշխարհ:
Քեռյանի կարծիքով՝ սահմանի բացումից որոշակի փոփոխություններ կկրեն նաև հայ-ռուսական հարաբերությունները, սակայն Հայաստանը պետք է ջանա պահպանել քաղաքական, հասարակական և ռազմական ոլորտներում մինչ օրս
առկա հարաբերությունները:
«Չեմ ասում, թե սահմանի բացումը կվնասի այս հարաբերությունները, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները կդառնան հավասարազոր»,-ասաց Քեռյանը:
Խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին՝ քաղաքագետը բացառեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը կվնասեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ըստ Քեռյանի` Ադրբեջանը կորցնում է իր հիմնական աջակցին`Թուրքիային և չի վայելի այն չափով աջակցությունը, որքանով որ վայելում էր մինչ սահմանի բացումը:
«Հնարավոր է, որ Ադրբեջանը փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և սկսի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. Այսկերպ Ադրբեջանը կցանկակա թուլացնել մեև վաղեմի դաշնակցի` Ռուսաստանի հետ եղած հարաբերությունները»,-հավելեց քաղաքագետը:
Քեռյանի խոսքով՝ սահմանի բացմամբ ուրախ չեն նաև Վրաստանում, քանի որ այս կերպ մեր հարևան երկիրը կորցնում է տարածաշրջանում բոլոր գերտերությունների համար հետաքրքրվածությունը, որը կբերի նաև հայ-վրացական հարաբերությունների որոշակի փոփոխության. Հայաստանը կարող է, օրինակ, ջավախահայության հարցում կոշտ դիրքորոշում ներկայացնել:
Թուրքիայի շահը սահմանի բացումից, ըստ Քեռյանի, Կովկասյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելն է, իսկ Հայաստանի համար՝«ցատկ գլոբալ աշխարհ»:






Facebook
Tweet This
Email This Post
