Սիրիայում կրկին հայազգի զինվոր է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2012 12:01

Սիրիայում շարունակվող բախումների զոհ է դարձել եւս մեկ հայազգի զինծառայող: 1992թ.-ին ծնված Ջալալ Մելքոնը սիրիական Հասաքա քաղաքից է եւ զոհվել է սիրիական բանակում ծառայության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆեսբուքյան Armenians of Syria էջը, հայտնի է դարձել, որ նա ծառայում էր Սիրիայի Հոմս քաղաքում:

Սիրիայում շուրջ 15 ամիս շարունակվող բախումներն իրենց ծանր հետեւանքներն են թողել սիրիահայ համայնքի վրա: Արդեն հայտնի է, որ անկարգությունների զոհ են դարձել հայկական համայնքի 4 ներկայացուցիչներ, նրանց թիվն ավելացավ եւս մեկով. հերոսի մահով ընկավ Ջալալ Մելքոնը: Բացի մարդկային կորուստներից մեծ վնաս են կրել նաեւ Հոմսում գտնվող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որոնք ապստամբների կողմից գրավվելուց եւ թալանվելուց հետո ծառայում են որպես հյուրանոց եւ հանգստավայր: Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հայազգի զինվորի մահվան լուրը տարածել են նրա մերձավորները, սակայն պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply