Կանադայում փլուզվել է առևտրի կենտրոնի տանիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 11:33

Կանադական Օնտարիոյի Էլլիոթ-Լեյք քաղաքում քանդվել է առևտրի տան տանիքը: Քաղաքապետ Ռիկ Համիլտոնն արտակարգ իրադրություն է  հայտարարել:

Տեղական իշխանության ներկայացուցիչները ենթադրում են, որ զոհվել է մեկ մարդ: «Փլուզման վայրի կադրերում մարդկային ձեռք ու ոտնաթաթ է երևում»,- ասում է ոստիկանական բաժանմունքի տեսուչը:

Վերջին տվյալներով վիրավորվել է 22 մարդ, 4-ին հոսպիտալացրել են: Փրկարարները դեռևս հնարավորություն չունեն որոնողական աշխատանքներ կատարելու, քանի որ   շենքի մնացած հատվածի քանդման վտանգ կա:

Դեռևս հայտնի չէ, թե քանդված շենքում քանի մարդ կար: Իշխանություններն  ասում են, որ այնտեղ ևս 2 մարդ կա, իսկ ոստիկանները խոսում են 9 մարդու մասին: Հրշեջները հայտնում են, որ ավերակների տակից ձայներ են լսվում:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply