Ասֆալտի գործարանում 4 տոննա մազութ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 11:53

Հունիսի 25-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` նախկին “Մեծմոսկովյան” հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարրա: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10 տ մազութով տարրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 09.57-ին: Այրվել է 4 տոննա մազութ:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply