Իսպանիայում շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է արվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 25, 2012 11:20
Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունն անսովոր շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է արել: Ինտերնետային ԶԼՄ-ների տվյալներով, իսպանական 29 մարզերում ջերմաչափը ցույց կտա +40° С-ից ավելի, հայտարարվել է վտանգավորության «դեղին կարգ»: Բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ դուրս գալ շենքերից, խուսափել ջերմային հարված ստանալուց:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ նման ջերմաստիճանը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:
Դիտվել է 1372 անգամ:





Facebook
Tweet This