«Կանաչ այլընտրանք» էկո- էքսպո ցուցահանդես. 1 տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 27, 2009 18:00

arevordi«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ աջակցությամբ ՆՓԱԿ-ում բացվել է «Կանաչ այլընտրանք» էկո- էքսպո ցուցահանդեսը:

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն և «Արևորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ «Կանաչ այլընտրանքի» նպատակն է փոխել հասարակության կարծրատիպը և բարձրացնել գիտակցությունը բնապահպանական խնդիրների շուրջ, «հասկանալ, որ մենք ենք մեր երկրի տերը և մենք պիտի վաղը որոշումներ կայացնենք: Պետք չէ ապագա սերունդներին միայն խնդիրներ փոխանցել»:

Ցուցահանդեսում ցուցադրվում են տարբեր բնապահպանական մոտեցումներ. էկո ակումբների 10- 18 տարեկան սաները, օրինակ, ներկայացնում են արևային էներգիայով աշխատող սարք, թղթի մշակում , թափոնարվեստ և այլ նախագծեր:

Հիմնադրամի էկո ակումբները գործում են Հայաստանի տարբեր մարզերում , ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում:

Ցուցահանդեսն ունի կրթական և տեղեկատվական բնույթ: Երևանի էկո ակումբի սան Արսեն Խաչատրյանն ասում է .«Մեկ տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ, 320 լիտր նավթ, 4100 կիլովատ էներգիա, 3.2 խորանարդ մետր տարածք եւ 30 կգ. օդի աղտոտում: Եթե ջերմոցային գազերի ծավալը շարունակի ընդլայնվել նույն ռիթմով , 21-րդ դարի վերջին մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա 12 աստիճանով: Ամեն օր 50-100 կենդանատեսակ եւ բուսատեսակ վտանգված են դառնում վերափոխվող բնական միջավայրի եւ մարդկային ազդեցության պատճառով»:

Դիտվել է 2870 անգամ:
Print Friendly

Leave a Reply