Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով 16 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 10:59

Հյուսիսային ու հարավային Չինաստանի գավառները հորդառատ անձրևների հետևանքով ջրի մեջ են հայտնվել. զոհվել է 16 մարդ:

Վերջին 3 օրում ՉԺՀ-ում ջրհեղեղի հետևանքով զոհվել են մարդիկ, ավերվել հազարավոր տներ: Չդադարող անձրևների պատճառով 17 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են վնասվել:

Գուանդուն մարզում 2 մարդ է զոհվել, գավառին հասցվել է 128 մլն յուանի վնաս (20,3 մլն դոլար):

Արևելյան Չինաստանում տուժել է 734 հազար բնակիչ, 26 հազարը տարհանվել է անվտանգ գոտի: Հյուսիսային Չինաստանի Արտաքին Մոնղոլիա ինքնավար մարզում զոհվել է 8 մարդ:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների`  այսօր  հորդառատ տեղումներ են սպասվում Գուանսի-Չժուանսիի ինքնավար մարզում:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply