Թել Ավիվում զանգվածային անկարգություններ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 10:49

Թել Ավիվում զանգվածային անկարգություններ են գործող իշխանությունների քաղաքականության դեմ: Քաղաքի կենտրոնում մի քանի վրանային ճամբարներ են խփել: Բողոքավորները պահանջում են սոցիալական արդարություն, հարկերի իջեցում ու բյուջետայինների վճարների բարձրացում:

Անկարգությունները միանգամից մի քանի շրջանում են ծայր առել: Մարդիկ ցուցադրաբար աղբը դեսուդեն են թափել, խանգարել տրանսպորտի աշխատանքին, կոտրել խանութների, բանկերի ցուցափեղկերը: Նախնական տվյալներով, ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ:

«Սա ոչ լեգիտիմ բողոք է, նման ցույցերում մասնակցում են ոստիկանությանն անընդհատ սադրող մարդիկ: Նրանք փորձում են նման կերպ քաղաքական միավորներ վաստակել:  Մի սահմանագիծ կա , երբ բողոքը վերածվում է արյունահեղության: Մենք թույլ չենք տա հատել այդ սահմանագիծը»,-ասել է  Թել Ավիվի ոստիկանության ղեկավար Ահարոն Էքսոլը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply