Եգիպտացիները նախագահ են ընտրել իսլամական Մուհամեդ Մուրսիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 10:35

Եգիպտոսում  վերջապես հրապարկել նոր նախագահի անունը: Մուհամեդ Մուրսին «Մահմեդական եղբայրներ»-ի ներկայացուցիչն է (51,73% ձայներ), որը չնչին տարբերությամբ առաջ է անցել Ահմեդ Շաֆիկից (48,27%):

Թեկնածուների միջև ձայների տարբերությունը մեկ մլն-ից պակաս է եղել: Ընտրություններին մասնակցությունը գնահատվել է 51,85%:

Ինչպես հայտնել է նորաթուխ ղեկավարը, ինքը պահպանելու է միջազգային բոլոր պայմանավորվածություններն ու  պարտականությունները: Եգիպտոսը մտադիր չէ խառնվել ուրիշ պետությունների գործերին, սակայն նրանց ևս չի թույլատրվելու խառնվել Եգիպտոսի որոշումներին:

Այս հայտարարարության տակ դիտորդները հասկանում են առաջին հերթին Իսրայելի հետ խաղաղ պայմանագրի նախադրյալներ:

Թահրիր հրապարակում դեռևս շարունակում են Մուրսիի հաղթանակը նշել: Նրանք ցնծում են:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply