Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայկական կողմը սպասում է Թուրքիային»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2009 16:33

ԻսկանդարյանՔաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում:

«Օրինակ, կփոխվի Վրաստանի դերը, կթուլանա Ադրբեջանի նշանակությունը, իսկ ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրավիճակն ավելի կայուն կլինի»,-սաաց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման 3 տարբերակները` գործընթացի արագ իրականացումը, ձգձգումը կամ տապալումը, Իսկանդարյանը հնարավոր և տրամաբանական է համարում.

«Այս պահին ոչինչ կանխագուշակել չենք կարող, քանի դեռ մենք գտնվում ենք գործընթացի մեջտեղում»,-ասաց նա:

Իսկանդարյանը նորմալ և տրամաբանական է համարում Հայաստանի կողմից առաջին քայլն անելն անգամ, բայց կարծում է, որ Հայկական կողմը սպասում է Թուրքիային:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքական զարգացումներին, նա չի կարծում, թե հայ-թուրքական գործընթացներն այս պահին հստակ քաղաքական տարանջատումներ են առաջացրել:

«Այո, Աաշնակցությունը կանգնած է օպոզիցիոն դիրքերում, բայց ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել»,-հարցնում է քաղաքագետը,-իսկ հասարակությունը նյարդային վիճակում է, քանի որ 15 տարի ու դեռ ավելին սովորել է սահմանները փակ լինելուն, իսկ այժմ էլ նրան թվում է, թե իրեն անընդհատ ուզում են խաբել»:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply