Ծղուկ գյուղի մոտ «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2012 20:34
Հունիսի 24-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտ շրջվել է ավտոմեքենա: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի գոտում շրջվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի 23 ՕԼ 432 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ալեքսանյան): Նախնական տվյալներով մեքենայում եղել են 6 ուղևոր: Ավտովթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սիսիան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ 1958թ. ծնված Սուսաննա և 1971թ. ծնված Լուսինե Ալիխանյանները: Բժիշկները Ս. Ալիխանյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Ալիխանյանինը` բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
