Ավտովթար.մեկ զոհ, երեք վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2012 20:20


Հունիսի 24-ին, ժամը 12.03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ փրկարար ջոկատը: Բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՏՏ 853 պետհամարանիշով և «Շկոդա» մակնիշի 025 ԼԼ 63 պետհամարանիշով ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել` ուղևոր 1933թ. ծնված Անուշավան Հակոբյանի դին և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած «ՎԱԶ-2106»-ի վարորդ` 1962թ. ծնված Գնել և ուղևոր` 1937թ. ծնված Սեդա Հակոբյաններին: Ավտովթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել նաև «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1974թ. ծնված Արտակ Գևորգյանը և ուղևոր` 2006թ. ծնված Արման Գևորգյանը: Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» բկ:Գ. Հակոբյանի առողջական վիջակը գնահատվել է բավարար, Ս. Հակոբյանինը` ծանր, Արման Գևորգյանինը` միջին ծանրության:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply