«Առավոտ» էլեկտրոնային կայքի հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 23, 2012 15:43

ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ`  խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ:

2012թ. հունիսի 11-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր հոդված` «Գյումրիում ավագանու անդամի վրա են կրակել» վերտառությամբ, ըստ որի` 2012թ. հունիսի 10-ին Գյումրիի քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի վրա կրակել են:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Խաչատրյանը եւ նրա աներորդի  Ռ. Սարգսյանը վիճաբանել են  նույն քաղաքի բնակիչ, Է. Գրիգորյանի եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանի հետ, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:

Դեպքի առթիվ 2012թ. հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply