Աշխարհի ամենատգեղ շունը չինական ծագմամբ բրիտանացի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:33

ԱՄՆ-ում անցկացվող ամենատգեղ շների ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողը Մագլի անունով շունն է Մեծ Բրիտանիայից, հաղորդում է Associated Press-ը: 8-ամյա Մագլին չինական ցեղատեսակ է, 2005 թվականին ճանաչվել էր Մեծ Բրիտանիայի ամենատգեղ շունը: Մրցույթում հաղթելու համար Մագլիի հետ պայքարել է ևս 28 շուն աշխարհի տարբեր երկրներից: Հաղթողը բացի կոչումից ստացել է հազար դոլարի կտրոն: Բացի այդ, նրա համար հատուկ ֆոտոսեսիա են կազմակերպում և վճարում են նրա բնակության համար Sheraton ցանցի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply