Իսպանիայի թագավորի ապօրինի դուստրը հայտնաբերվել է Բելգիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:31

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը, հնարավոր է ապօրինի դուստր ունենա Բելգիայում: Խոսքը 46- ամյա  Ինգրիդ Սատյոյի մասին է: ԶԼՄ-ները գրում են, որ Խուան Կառլոսի ու Ինգրիդի մոր միջև սիրային կապ է սկսվել Ֆրանսիայում, որտեղ կինն աշխատում էր տեղի անվանի մարդկանցից մեկի տանը, որպես դաստիարակչուհի:

“Տասնյակ տարիներ անց, հեռուստացույցով տեսնելով Իսպանիայի թագավորին, Ինգրիդի մայրը բացականչել է.”Այս մարդը քո հայրն է”, գրում է բելգիական Le Soir-ը:

Այս պատմության զավեշտը նրանում է, որ ճակատագիրն Ինգրիդին հանդիպեցրել է 56-ամյա Ալբերտ Սոլայի հետ, որը նույնպես կարծում է, թե ինքը Խուան Կառլոսի ապօրինի զավակն է, ինչն, ի դեպ  91%-ով հաստատվել է լաբորատոր վերլուծությամբ: ԶԼՄ-ների տվյալներով, հիմա Ալբերտ Սոլան  մտադիր է Իսպանիայի թագավորից պահանջել “հայրությունն ապացուցող թեսթ հանձնել”:

Մամուլը  դրա առնչությամբ գրում է, որ Իսպանիայի թագավորը հայտնի է  սիրառատ  բնույթով: Իսկ պաշտոնապես, թագավորը 3 զավակ ունի` արքայադուստրեր Հեղինեն ու Քրիստինան և արքայազն ֆելիպեն:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply