Լոնդոնում Էկվադորի դեսպանը կանչվել է հայրենիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:26

Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանը կանչվել է հայրենիք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով խորհրդակցություն անցկացնելու նպատակով: Հիշեցնենք Ասանժը, ում սպառնում է Մեծ Բրիտանիայից Շվեդիա արտաքսում, օրերս դիմել էր Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում, որպեսզի նրան քաղաքական ապաստան տրամադրվի: Ընդ որում քանի դեռ Էկվադորը որոշում չի կայացրել, Ասանժը կմնա դեսպանատան տարածքում:

«Լենտա.ռու»-ն հիշեցնում է նաև, որ Ասանժին մեղադրում են բռնաբարություններում և սեքսուալ ոտնձգություններում, մինչդեռ սկանդալային լրագրողը բոլոր մեղադրանքները հերքում է:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply