Մեր ֆուտբոլիստուհիների խայտառակ մրցելույթները Սերբիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 27, 2009 12:39

womens-five-a-side-logoՍերբիայում անցկացվող մինչև 17 տարեկան ֆուտբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (10-րդ խումբ) խայտառակ մրցելույթներ են ունենում մեր երկրի ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականը 0:19 և 0:21 հաշիվներով պարտվել է Ռուսաստանի և Իսպանիայի մարզուհիներին: Հոկտեմբերի 29-ին մերոնք կմրցեն Սերբիայի հավաքականի հետ, որը երկրորդ տուրում 2:1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Այնպես որ, մեր հավաքականի մասնակցությամբ խմբային մրցաշարի վերջին խաղն էլ ամենայն հավանականությամբ գոլառատ կլինի:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply