Պարագվայի նախագահին հեռացրել են պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:11


Խորհրդարանի որոշման համաձայն, Ֆերնանդո Լուգոյի նկատմամբ իմպիչմենտ է հայտարարվել,  այն բանից հետո, երբ գյուղացիների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով 17 մարդ զոհվեց:

39 սենատոր քվեարկել է Պարագվայի նախագահի պաշտոնից հեռացման օգտին և միայն 4-ն են նրա օգտին քվեարկել:

Լուգոն ընդունել է խորհրդարանի որոշումը, սակայն ասել է, որ դա “խոցել է ոչ միայն իրեն,այլև երկրի դեմոկրատիային”;

Պետության ղեկավարի պարտականությունները կփոխանցվեն Պարագվայի փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոյին, մինչև 2013-ի ապրիլը, երբ կրկին նախագահական ընտրություններ կանցկացվեն:

Նախօրեին ստորին պալատը նույնպես քվեարկել է  Լուգոյին պաշտոնից հեռացնելու օգտին: Անցած շաբաթ ոստիկանների ու հողազուրկ գյուղացիների միջև բախումներ են եղել, որի հետևանքով զոհվել է 17 մարդ ու շուրջ 100-ն էլ տուժել են: Անկարգությունների պատասխանատվությունը Լուգոյի վրա են գցել: Նախագահին չօգնեց նաև ոստիկանության ղեկավարին պաշտոնից հեռացնելու կարգադրությունը: Դատարանը նույնիսկ թույլ չտվեց գործի քննությունը հետաձգել 18 օրով, ինչը պահանջում էին  մեղադրյալների փաստաբանները:

Մինչդեռ, Էկվադորի ու Բրազիլիայի նախագահտները հրաժարվել են նոր կառավարության ճանաչումը, իմպիչմենտն անվանելով “պետական հեղաշրջում”:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply