ԱՄՆ նախկին փոխնախագահի դուստրը միասեռ ամուսնություն է կնքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 15:01

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի դուստր Մերի Չեյնին միասեռ ամուսնություն է կնքել. տեղեկացնում է CNN-ը:

Մերիի ընտրյալը Հիզեր Փոուն է. նրանք համատեղ ապրել են երկար տարիներ, իսկ հանդիպել սկսել են 20 տարի առաջ:
Զույգն ամուսնացել է Վաշինգտոնում, որտեղ ոչ վաղ անցյալում օրինականացվել էին միասեռ ամուսնությունները: «Մեր առաջին ժամադրությունից 20 տարի անց այժմ մենք օրինական ամուսիններ ենք համարվում` գոնե Վաշինգտոնում»,-գրել է Մերի Չեյնին Facebook-ի իր հաշվում:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply