Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 14:56

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորն ու դանիացի իր գործընկեր Մարգրիթ Վեստագերը պատահաբար համբուրվել են Լուքսեմբուրգում` Եվրոպայի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ, գրում է Daily Mail-ը:

«Օսբորնի ու Վեստագերի շուրթերը քիչ էր մնում իրար հպվեին, երբ երկուսն էլ անզգուշորեն մոտեցրել են գլուխները` պարզապես ընկերական ողջագուրման համար»,- գրում է պարբերականը: Գիտակցելով ստեղծված անհարմար իրավիճակը` 2 նախարարներն էլ անմիջապես շտկվել են և միմյանց այտերը համբուրել:

Լուքսեմբուրգում կայացած հանդիպման գլխավոր նպատակն է եղել եվրոգոտում առկա ճգնաժամի քննարկումը, որի ընթացքում 27 կողմ 10 դեմ ձայներով հաստատվել է բանկերին դրամական օգնության հետագա տրամադրման ծրագիրը: Դեմ քվեարկած նախարարների ցանկում են եղել նաև Օսբարն ու Վեստագերը:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply