Սիրիան իր վրա է վերցրել թուրքական կործանիչի ոչնչացման պատասխանատվությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2012 14:10

Սիրիան հաստատել է, որ թուրքական կործանիչը ոչնչացվել է իր  հակաօդային պաշտպանության միջոցներով.”Չճանաչված ինքնաթիռը ներխուժել է  Սիրիայի օդային տարածք արևմուտքից և շատ մեծ բարձրության վրա ու մեծ արագությամբ ընթանում էր միջերկրականի   առափնյա ջրային տարածքի  վրա” մեջբերում է  SANA տեղեկատվական գործակալության Սիրիայի ՊՆ մամլո ծառայության հայտարարությունը:

Ափից  մեկ կմ հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի ուղղությամբ հակաօդային ուժերի կողմից կրակ է բացվել: Խփված ինքնաթիռն ընկել է Սիրիայի տարածքային ջրեր, նշել են ՊՆ ներկայացուցիչները:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply