Թուրքական «Հուրիեթ» եւ «Միլիեթ» թերթերը հանվել են վաճառքի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2009 12:35Հարկային պատիժներ կրելու հարցում Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ ձեռք բերած համաձայության շրջանակում թուրքական «Դողան» հոլդինգը պատրաստվում է որոշ ընկերությունների հետ միասին վաճառքի հանել նաեւ իրեն պատկանող թուրքական «Հուրիեթ» եւ «Միլիեթ» թերթերը:
Թուրքիայի կառավարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հարկերից խուսափելու համար «Դողան» հոլդինգին 4.8 մլրդ լիրա փոխհատուցման պատիժ է սահմանվել:
Պետությանը փոխհատուցելու համար «Դողան» հոլդինգը որոշել է վաճառքի հանել իր կազմի մեջ մտնող «Դողան հրատարակչությունների խմբին» պատկանող «Միլիեթ», «Հուրիեթ», «Փոստա» թերթերի հետ միասին տասնյակ հեռուստաալիքներ եւ այլ թերթեր:






Facebook
Tweet This
Email This Post
