Ավտոպատահար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2012 10:17


Հունիսի 23-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանաքներում “ՎԱԶ 2107” մակնիշի 26 ՏՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե.Հարությունյան) դուրս է եկել երթևեկելի մասից եվ շրջվել, ինչի հետեվանքով ուղևոր 1995թ. ծնված Ս. Դալլաքյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply