Էլինա Դանիելյանը վեցերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2012 7:44

Կազանում կայացած շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակած 6 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Վերջին` 11-րդ տուրում մեր շախմատիստուհին, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Հոու Հիֆանին։
Առաջին տեղը 7,5-ական միավորով բաժանեցին Համփի Կոներուն և Աննա Մուզիչուկը։

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Նադեժդա Կոսինցևա – Աննա Մուզիչուկ՝ 0։1
Անտոանետա Ստեֆանովա – Վիկտորյա Չմիլիտե՝ 0,5։0,5
Կատերինա Լահնո – Տատյանա Կոսինցևա՝ 0։1
Ալեքսանդրա Կոստենյուկ – Բետուլ Չեմրե Յիլդիզ՝ 1։0
Ալիսա Գալյամովա – Համփի Կոներու՝ 0։1

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply