Մերոնք ոչ-ոքի խաղացին ֆրանսիացի շախմատիստների և ադրբեջանցի շախմատիստուհիների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 27, 2009 12:32

chess_software_052Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները խաղաղասիրաբար էին տրամադրված. մեր երկրի տղամարդկանց և կանանց հավաքականները ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեցին հանդիպումները Ֆրանսիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

7 միավորով Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 9-րդ տեղը: Առջևում է Ադրբեջանի ընտրանին`10 միավոր: Մեր շախմատիստուհիները ` 7-րդն են` 7 միավոր: Առաջատարը Վրաստանի ներկայացուցիչներն են` 9 միավոր:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply