Սերբիայի նախկին նախագահն այսօր բանտից ազատ կարձակվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2009 12:29

Այսօր բանից ազատ կարձակվի Սերբիայի նախկին նախագահ Բիլյանա Պլավշիչը, ով ազատազրկման էր դատապարտվել նախկինում Հարավսլավիայում կատարված ռազմական հանցագործությունների համար:

Նա ազատ կարձակվի շվեդական դատարանի որոշմամբ, որը հաշվի է առել նրա` բանտում ցուցաբերած օրինակելի վարքը:

Բիլյանա Պլավշիչը նախկին Հարավսլավիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ մինչ օրս ընդունել է իր մեղքը` բոսնիական պատերազմում ունեցած դերակատարության համար:

Պլավշիչը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և գրեթե 8 տարի կրել է իր պատիժը:

Ազատվելուց հետո, ինչպես հաղորդում է BBC-ն, Պլավշիչը կվերադառնա Բելգրադ:

Հաագայի` Հարավսլավիայում տեղի ունեցած ռազմական հանցագործություններով զբաղվող դատարանը 2001-ին Պլավշիչին մեղավոր էր ճանաչել ցեղասպանության և այլ հանցագործությունների մեջ, որոնք տեղի էին ունեցել Բոսնիայում 1992-1995 թթ. պատերազմի ժամանակ:

Այժմ նա պայմանական վաղաժամ ազատ կարձակվի շվեդական բանտից, որտեղ և կրում էր իր պատիժը:

Պլավշիչը, որ գրեթե 80 տարեկան է, նախկինում` մինչ քաղաքականությամբ զբաղվելը, եղել է Սարաևոյի համալսարանում կենսբանության մասնագետ:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply