Հրանտ Բագրատյանը բառացիորեն նմանակում է վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 22:26


Պարզվում է` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տնտեսագիտական գիտելիքներից բացի բավականին հաջող տիրապետում է նաև նմանակման արվեստին: Այսօր այդ հարցում համզովեցինք, երբ Բագրատյանը հանդիպման էր եկել լրագրողների հետ:

Խոսելով կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին` Բագրատյանն ասաց, որ ինքն արդեն սովոր է վարչապետի ստանդարտ նախադասություններին: Այնուհետև նախկին վարչապետը օրինակ բերեց, թե ենթադրենք գործող վարչաչետին հարցնում են, թե ինչպես է նա պայքարում կոռուպցիայի դեմ, և սկսեց վարչապետ Սարգսյանի ձայնով ու տոնայնությամբ նրա “փոխարեն” պատասխանել իր իսկ հնչեցրած հարցին` փաստացի նմանակելով վարչապետին:

“Կոռուպցիան, դա այսօրվա կյանքում նորություն չէ: Բոլոր ժամանակներում բոլորը պայքարում են դրա դեմ: Ես պետք է ասեմ, որ կոռուպցիայի առկայությունը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, իսկ նրա չլինելը չի նշանակում, որ դուք դեռ հաջողությունների եք հասել: Պայքարի համար անպայման պետք է խնդիրը տեսնել թիրախ հարթության մեջ: Առաջինը, որն է թիրախը, ընդ որում, այստեղ հարցեր կան….”,- ասում է Բագրատյանն ու արդեն իր ձայնով շարունակում. “ Ու էսպես գնում ա էդ խոսքերը, ու հետո հասկանում ես, որ էս ամեն ինչի հետևում բացարձակ ոչինչ չկա: Մոտավորապես նույն ձևի էլ պատասխանում են մյուսները”:

Նախկին վարչապետի արտիստիզմի և նրա կողմից գործող վարչապետի` իսկապես թե’ ձայնով, թե’ ոճով ու տոնայնությամբ հաջողված նմանակման մասին փաստեց այդ պահին մեր` լրագրողներիս ժպիտն ու ծիծաղը:

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կպատասխաներ ինքը տվյալ հարցին, Բագրատյանն ասաց. «Ես կասեի` կոռուպցիայի դեմ պայքարը նախևառաջ ճիշտ տնտեսական քաղաքականությունն է` ճիշտ մեխանիզմներով: Առաջին` տարանջատի’ր պետությունն իշխանությունից, երկրորդ` անպայման սուբսիդավորի’ր սպառողին, երրորդ` փոքրացրու’ պետական միջամտությունը…

Վահե Մակարյան

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply