Հայկական ֆիլմը ընդգրկված է մոսկովյան փառատոնի մրցութային ծրագրում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 22, 2012 21:58


Մոսկվայի միջազգայինյ 34-րդ կինոփառատոնում այս տարի հայկական կինոն կունենա պատշաճ ներկայություն: Հունիսի 21-ից մեկնարկած կարեւոր այս փառատոնի “Հեռանկարներ” մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ Միքայել Պողոսյանի և Թերեզա Վարժապետյանի “Եթե բոլորը…” ֆիլմը:
Մոսկովյան փառատոնի շրջանակներում անցակացվող Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) համատեղ արտադրության ֆորումում կներկայացվեն հայկական մի քանի նախագծեր, այդ թվում` Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի և Հովհաննես Գալստյանի “Լուսավոր շրջան” (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:
Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են նաեւ “Կորած թռչուններ” ֆիլմը ( արտադրողներ` «Kara Kedi Film» Թուրքիա, «Պարալլելս Ֆիլմ»` Հայաստան, թուրքական կողմի ռեժիսորն ու պրոդյուսերն են Արեն Պերդեցին եւ Էլա Ալյամաչը, իսկ հայկականից` Հովհաննես Գալստյանը) և «Բարս մեդիա» ընկերության «Ձգված լարի վրա» ֆիլմը, որի ռեժիսորն է Լևոն Մինասյանը, իսկ պրոդյուսերը` Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ներկայացված բոլոր նախագծերը միջազգային համատեղ արտադրության աշխատանքներ են և իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:Բացի այս, Մոսկվայում ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության հանձնարարությամբ հանդիպումներ կունենա «Ռուսսիկո» ընկերության պատասխանատուների հետ` քննարկելու, դեռեւս Կաննում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, ֆիլմերի փոխանակման, դիստրիբուցիայի եւ վերկանգնման հարցերը:
Փառատոնի փակումը տեղի կունենա հունիսի 30-ին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply