ՊԵԿ-ի աշխատակիցները պահանջել են Սիվիլիթաս հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 21:39

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply