Հունաստանի վարչապետը հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 19:16

Հունաստանի նորընտիր  վարչապետ Անտոնիս Սամարասը շտապ հոսպիտալացվել է Ատտիկում`“աչքի ցանցաթաղանթի երկվություն” ախտանիշով:

Կառավարության նորընտիր ղեկավարը , որն ընդամենը հունիսի 20-ին է անցել պարտականությունների կատարմանը, պլանային բուժզննում է անցել ու այդ ժամանակ էլ բժիշկները նրա մոտ տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանշաններ են հայտնաբերել:

Վիրահատությունը կատարվելու է շաբաթ օրը, հունիսի 22-ին:

Հիվանդության կապակցությամբ վարչապետը ստիպված է  բոլոր գործնական հանդիպումներն ու  ուղևորությունները հետաձգել:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply