«Հայկական պանիր»-ը միջազգային շուկայում կարող է մրցունակության խնդիր ունենալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 16:57

«Հայկական պանիր» ընկերությունն ակտիվ աշխատանքներ է ծավալել` ռուսական շուկա պանրի արտահանման ուղղությամբ, ինչի արդյունքում կնքվել է մոտ 1,5 մլն դոլարի արտահանման պայմանագիր:

Զարգացման հայկական գործակալությունը ներկայում քննարկումներ է ծավալում պանրագործների հետ, տեղեկանում նրանց ծրագրերից ու ակնկալիքներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, պանրի արտահաման հետ կապված իրավիճակը ներկայում որոշակի առումով լարված է: «Միջազգային շուկայում պանրի գները նվազում են, իսկ հայկական պանրի ինքնարժեքը բավականին բարձր է: Թե որքանով մեր պանիրը մրցունակ կլինի միջազգային շուկայում, մեզ համար դեռեւս դժվար է գնահատելը»,- ասաց Հարությունյանը:

«Հայկական պանիր» ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին: Այն  պետական-մասնավոր համագործակցության արդյունք է` Զարգացման Հայկական գործակալության և ՀՀ պանրագործների ասոցիացիայի մասնակցությամբ:

Վերջիններս շարունակում են աշխատանքներն ուղղված  Հայաստանում արտադրված հայկական պանրի որակական հատկանիշների բարելավմանն ու արտահանման խթանմանը:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply