Կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՀՀ ոստիկանության մայոր Հարություն Հովհաննիսյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 27, 2009 12:22

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանին:

Հովհաննիսյանն իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել և ստացել է 2.500 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply