Պետք է օգնել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 16:36

Հայաստանում պետք է ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցչություններ բացվեն: Հայաստանը, դժբախտաբար, չի մասնակցում Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին օգնելու գործին: Հայաստանից մասնակցում են միայն  առանձին էնտուզիաստներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա համարում է, որ Հայաստանում արժե բացել այդ ժողովուրդների ներկայացուցչությունները: Ինչ վերաբերվում է այդ ժողովուրդների` լեզգիների, ավարների, թալիշների եւ այլն,  կողմից ազգային պահանջների ներկայացման շարժման զարգացման` ազգային-ազատագրական պայքարի կամ Ադրբեջանի ներսում տարբեր ազգությունների առճակատման վերածվելու հավանականությանը, բանախոսը նշեց, որ  այն թափը, որ դեկտեմեբրի 10 –ից հետո առել են այդ շարժումները, հնարավոր է, որ բերեն նման զարգացումներ:

«Թեեւ դա անցանկալի եւ վտանգավոր երեւույթ է, որովհետեւ այդ ժողովուրդները առճակատման պատրաստ չեն: Նրանց կուլ կտան եւ նրանք կկոտորվեն: Սակայն վաղ թե ուշ դրան հասնելու է, որովհետեւ Ադրբեջանն ի վիճակի չէ  կատարել նրանց պահանջները: Ի վիճակի չէ ոչ թե մարդկայնորեն, այլ այդ պետության ծնունդի նպատակը հակասում է նրանց պահանջներին: Իսկ քանի որ այսօր աշխարհում կարեւոր գործոն է դարձել, որ դժվար է թաքուն պահել այս կամ այն հանցանքը կամ գործողությունը, այս թափը գնալով ուժեղանալու է, եւ շատ լավ ու ճիշտ կլին, որ ամեն ինչ լինի իր ժամանակին»,- նշեց բանախոսը:

Այս ժողովուրդները, ըստ բանախոսի, արեւմուտքից ոչ մի օգնություն, օժանդակություն չեն ստանում. ավարների եւ լեզգիների թիկունքը Դաղստանն է, որտեղ, մոտավորապես կան 750-800 հազար ավարներ եւ մոտ կես միլիոն լեզգիներ, եւ նրանք իսկապես թիկունք են ադրբեջանաբնակ իրենց հայրենակիցներին: Թալիշները շատ են ուզում, որ Իրանն իրենց թիկունքին կանգնի, բայց Իրանը բավականին զուսպ է այդ հարցին մոտենում:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ այլ օգնություն առ այսօր նրանք չեն ունեցել: Սակայն Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» կայացած կոնֆերանսը հուշում է, որ Ռուսստանը փորձում է այս ժողովուրդների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply