Թմրամոլի մոտից թմրանյութ են հայտնաբերել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 16:18

Հունիսի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կոշտոյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 5,7 գ կշռով չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Հակոբ Ա.-ն հայտնել է, որ թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply