Չորս ավտոպատահարից` յոթ վիրավոր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 22, 2012 16:06
Հունիսի 21-ին, ժամը 12.30-ին, Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել երթևեկելի գոտում կայանած «ՈւԱԶ-33036» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և նրա 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:|
Հունիսի 21-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
