Փոխոստիկանապետ. «Թիկնազորում պետք է ոստիկանության աշխատակիցներ լինեն»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2012 15:16

«Հարսնաքար»-ի դեպքերն անցյալ օրը ոստիկանապետն ամբողջութամբ մեկնաբանել է և կարծում եմ` դրանից ավելի ոչ մի բան չեմ կարող ասել»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն ձերբակալվածներ եղան, նա նշեց՝ «հետաքննությունն ու նախաքննությունն ապահովելու հետ»: «Այս պահին նոր ձերբակալվածներ չկան: Նոր ձերբակալվածների համար պիտի հետաքննություն և նախաքննություն իրականացվի, ապացույցներ ձեռք բերվեն: Հիմա նախաքննությունը շարունակում է, եթե նոր փաստեր ի հայտ գան նոր անձանց վերաբերյալ, բնականաբար, կլինեն նոր ձերբակալություններ»,- ասաց Հ.Հունանյանը, ով կատարվածը որակեց որպես չարամտորեն կատարված հանցագործություն՝ նշելով, որ դրա համար պետք է բոլորը պատասխան տան:

Հարցին, թե անվտանգության աշխատակիցների նման վարքի մասին բազմիցս խոսվում է, միգուցե՞ պետք է ինչ որ մեխանիզմ մշակվի, որ նման դեպքերը չկրկնվեն, փոխոստիկանապետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ թիկնազորային աշխատակիցները պետք է լիեն պարտադիր ոստիկանության աշխատակիցներ, և այդ թիկնազորը պետք է վարձեն ոստիկանությունից»:

Panorama.am

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply