Պարտիզանի պես լռելն անընդունելի է. Գորիկ Հակոբյանը՝ Վարդան Օսկանյանի մասին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 22, 2012 15:11
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ իրականացվող գործողությունների և հարուցված քրգործի մասին: «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- ասաց Գորիկ Հակոբյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի:
«Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»,- ասաց ԱԱԾ տնօրենը:






Facebook
Tweet This
Email This Post
