Շրջվել է մեքենան. զոհվել է վարորդը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 27, 2009 12:10
Երեկ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում տեղի ունեցած ավտոպատահարից զոհվել է վարորդը՝ Համլետ Հակոբյան. նրան պատկանող «Վոլվո» մակնիշի «06 ՏՏ 999» պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը մեքենայի վարորդ, 1983 թ. ծնված Հակոբյանը գյուղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց:
Ճանապարհին տուժածը մահացել է:
Դիտվել է 1899 անգամ:





Facebook
Tweet This