Ադրբեջանը ճնշում է բնիկներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 15:45

Ադրբեջանի բնիկ ժողովուրդների` իրենց լեզվով խոսելն Ադրբեջանում դարձել է վտանգավոր: Եվ նրանք արդարացի են, երբ ասում են, որ «արցախահայությունը 150 հազար էր, նրանց Ադրբեջանի իշխանությունները ինքնավարություն են խոստանում, եթե նրանք վերադառնան  Ադրբեջանի կազմ, բայց մենք 700 հազար, կամ 1 միլիոնից ավել ենք, մեզ ասում են` եղբայր եք, բայց մեր իրավունքները ոտնահարում են»: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը տեղեկացրեց նաեւ, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների պայքարը կենտրոնական իշխանությունների դեմ` հանուն ինքնավարության, անկախության, ազգային իրավունքների պաշտպանության, սկսվել է ոչ միայն մշակութային հարցերից, այլեւ ազգային համարվող ամեն ինչից:

«Լեզգիները, թալիշներն ու ավարներն իրավունք ունեն դպրոցում իրենց մայրենի լեզուն սովորելու: Սակայն,  միայն առաջին երկու տարին` առաջին եւ երկրորդ դասարանում եւ միայն շաբաթական մեկ անգամ: Ի՞նչ կարելի է սովորել այդ դեպքում` պարզ է: Բնկ ժողովուրդների լեզվով չկա որեւէ թերթ, բացի «Թալիշի սադո» թերթը, որը լույս է տեսնում 3 ամիսը մեկ անգամ եւ որի նյութերի մոտ 90 տոկոսն ադրբեջաներեն են: Այսինքն` կարելի է ասել, որ այդ թերթն ուղղակի պաստառ է` ցույց տալու,որ  իբր ինչ-որ բան է արվում: Արգելված են այդ ժողովուրդների լեզվով ռադիոհաղորդումները, հեռուստահաղորդումները: Երկրորդ` բոլոր այդ շրջաններում բոլոր պաշտոնյաները կա’մ անդրկովկասյան թուրքեր են, կա’մ քրդեր»,- ասաց քաղաքագետը:

Դիտվել է 2491 անգամ:
Print Friendly

Leave a Reply