Բադրիջանե կոտլետներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 22, 2012 11:30

Բաղադրությունը

800 գ բադրիջան

300 գ տաքդեղ

50 գ հալած պինդ պանիր

100 գ հաց

100 գ  խառը կանաչի (ըստ ցանկության)

աղ

կես  թեյի գդալ սև պղպեղ, ձեթ ու պաքսիմատ:

Պատրաստման եղանակը

Բադրիջանն ու տաքդեղը խորովել, հանել ու մի քանի մասի բաժանել: Հացը, պանիրն ու    կանաչին  թասի մեջ լցնել, ավելացնել  մի քիչ աղ ու պղպեղ: Բոլորը խառնել իրար :

Տապակի մեջ ձեթ լցնել, ստացված զանգվածից գնդեր պատրաստել ու մեջը կրկին մի քիչ պանիր ավելացնել, ապա թաթախել պաքսիմատի մեջ ու տապակի մեջ դասավորելուց հետո տափակացնել, որ իսկական կոտլետի տեսք ունենան:

Տապակել երկու կողմից. ցանկության դեպքում վրան գլուխ սոխ ու կանաչի կտրատել ու մատուցել:

Դիտվել է 2783 անգամ:
Print Friendly

Leave a Reply