Ռիգայում արգելել են առանց անձնագրի ողորմություն խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 14:27

Ռիգայի խորհրդարանի անվտանգության, կարգի ու կաշառակերությունը կանխելու  հարցերով կոմիտեի պատգամավորները պաշտպանել են  կանոններում առաջարկված այն ուղղումները, որոնցով արգելվում է Ռիգայի պատմական կենտրոնում ողորմություն խնդրելը:

Ուղղումներն ընդունելու դեպքում   փող մուրալը կարգելվի կենտրոնից դուրս նաև այն անձանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չեն ունենա: Նոր ուղղումների համաձայն, արգելվում է այդ նպատակի համար օգտագործել կենդանիներին: Մուրալը կարգելվի հասարակական տրանսպորտում, փողոցներում, մայթերին, աստիճաններին, էստակադներին, հրապարակներում. մի խոսքով, հետիոտնի համար նախատեսված վայրերում:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply