Գերմանիայում գնորդները մերկացել են հանուն մեկ զամբյուղ մթերքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 13:59

Գերմանիայի Սադերլագամում բացված նոր սուպերմարկետում որոշել են անսովոր ակցիա անցկացնել, որի նախապայմանը լրիվ մերկանալն էր. առանց հագուստի առաջին հարյուր հաճախորդին անվճար տրամադրվելու էր մթերքներով լի  մեկ զամբյուղ:

Մեծ էր խանութի աշխատողների զարմանքը, երբ տեսան  հանուն անվճար մթերքի մերկացած  բազմաթիվ հաճախորդներին: «Մենք ապշած էինք, կարծում էինք, որ ցանկացողների թիվը հազիվ 10-20 հոգի կլինի, բայց ոչ այդքան: Գրեթե բոլորը լրիվ մերկ էին»,-պատմել է խանութի մենեջերը: -Դա զվարճալի էր, սակայն ես չէի ցանկանա ամեն օր նման ակցիա անցկացնել, չնայած  այդպիսով կարելի է կրճատել գողությունների թիվը»:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply