Անկարգություններ Բոլիվիայում. ոստիկաններն աշխատավարձի ու թոշակի բարձրացում են պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 13:41

Իրավապաներն իրենց կանանց հետ անկարգությունների են դիմել բոլիվիական Լա Պաս քաղաքում` պահանջելով թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:

Քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենց կանանց հետ զորամասի վրա են գրոհել, որը գտնվում է  Լա Պասում` նախագահական պալատից ոչ հեռու: Նրանց դիմադրություն են ցուցաբերել իրենց իսկ համազգեստավոր գործընկերները: Անկարգությունների ժամանակ 3 մարդ է վիրավորվել:

Ավելի վաղ, 2003-ին երկրում նմանատիպ բողոքի ակցիաներ եղել են, որոնց ընթացքում զոհվեց 19 մարդ:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply