Օդնոկլասնիկին հայերեն է սովորել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2012 13:12

Օդնոկլասնիկի սոցիալական ցանցը (Mail.RuGroupի նախագիծ) հայտարարում է, որ Հայաստանի բնակիչները կարող են Օդնոկլասնիկի սոցիալական ցանցից օգտվել մայրենի լեզվով. արդեն իսկ հայերեն լեզվով թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը:

Հայաստանում ակտիվ կերպով աճում է ինտերնետի ներթափանցումը. օգտագործողների թիվը, InternetWorldStats-ի վիճակագրության համաձայն, այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 1,4 մլն մարդ: Ամենահայտնի սոցիալական կայքը, ըստ “Այլընտրանքային տեղեկատվական միջոցներ 2011” հետազոտության տվյալների, Օդնոկլասնիկի-ն է, սոցիալական ցանցերի օգտատերերի ավելի քան 80%-ը նախընտրում է հենց այն: Այսօրվա դրությամբ ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ, եւ օգտատերերի թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, օգտատերերի 35% նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:

«Երկրի բջջային օպերատորների տվյալներով, Օդնոկլասնիկի-ն Հայաստանի ամենաայցելվող կայքերի թվում է՝ Mail.ru-ի, Youtube.com-ի, Yandex.ru-ի, Google.com-ի հետ միասին”,- նշել է  Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում, եւ արել ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր սոցիալական ցանցում յուրաքանչյուրը կարողանա շփվել իր ծանոթների եւ մտերիմների հետ իր մայրենի լեզվով»:

Օդնոկլասնիկի-ի տեղայնացումը կընթանա երկու փուլով. հայերեն լեզվով արդեն հասանելի է կայքի շարժական տարբերակը, իսկ մոտ ժամանակներս լիովին կթարգմանվի նաեւ հիմնական կայքը: Մոտ ապագայում կթարգմանվեն եւ հասանելի կլինեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները:

Օդնոկլասնիկի-ի հայերեն շարժական տարբերակն ընձեռում է մտերիմների եւ ընկերների հետ լիարժեք շփման բոլոր հնարավորությունները: Դրանում հասանելի են բոլոր ծառայությունները, որոնք կան նաեւ սոցիալական ցանցի հիմնական տարբերակում, այդ թվում Հայաստանի բնակիչների շրջանում ամենահայտնիները` հաղորդագրությունների ուղարկում, խաղեր, ստատուսների, նկարների տեղադրում եւ գնահատում:

 

Օդնոկլասնիկի նախագծի մամուլի ծառայություն

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply