Նորաձևության Yves Saint Laurent տունը կարող է անունը փոխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 11:57

Yves Saint Laurent նորաձևության տան նոր տնօրեն Հեդի Սլիմանը պլանավորում  է մի շարք արմատական փոփոխություններ իրականցանել: Դեռևս չհաստատված տեղեկության համաձայն, նա մտադիր է  նորաձևության տան գլխավոր  գրասենյակը Փարիզից տեղափոխել ԱՄՆ: Բացի այդ, չի բացառվում, որ բրենդի անվանումը փոփոխվի: Սլիմանը ցանկանում է բրենդի հիմնադիրի անունը հեռացնել ապրանքատեսակի անվանումից ու թողնել միայն «Saint Laurent»-ը, համապատասխանաբար փոփոխելով նաև լոգոտիպը: Բոլոր հնարավոր փոփոխություններն ակտիվորեն քննարկվում են փայլակազմ  հրատարակություններում: Սակայն ոչ Սլիմանը և ոչ էլ նորաձևության տան ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը: Հայտնի է, որ նորաձևության տան հիմնադիրներից Պիեռ Բերժեն միշտ էլ կամեցել է Իվ Սեն –Լորանի հիշատակը պահել:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply