Այրվել են մեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2012 11:29


Հունիսի 21-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանա¬պարհի 4-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել ավտոպատահար` հրդեհի բռնկումով: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՏU 386 պ/հ (վարորդ` Մրգաշատ գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Կարեն Թովմասյան) և «Օպել» մակնիշի 22 TD 153 պ/հ (վարորդ` Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված Միքայել Մալյան) ավտոմեքենաները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Մ. Մալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

***
Հունիսի 22-ին, ժամը 00.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Եղեգնաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ում՝ Զանգակատուն գյուղի մոտ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.16-ին, մարվել` 01.21-ին:
Ամբողջությամբ այրվել է Վ. Մուրադյանին պատկանող «Ֆորդ Մուստանգ» մակնիշի 29 ST 914 պ/հ ավտոմեքենան:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply