Հայտնի է Վայոց Ձորի մարզպետի անունը, տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2012 11:11

Երեկ երեկոյան ավարտվեց ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել է միայն Վայոց Ձորի մարզպետի հարցը: Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանին կփոխարինի ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն քննարկել, թե ով կփոխարինի Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանին:

Նրա ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձել են նաեւ Կառավարության ծրագրին, որն երեկ ընդունվել էր ԱԺ-ում: «Մեկ անգամ եւս հաստատվել է, որ ԱԺ-ն բազմազանության ամբիոն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները խիստ քննադատության են ենթարկել կառավարության ծրագիրը, Շարմազանովն արձագանքել է, որ սովորաբար, եթե արև է լինում, ընդդիմությունը դա իրեն է վերագրում, իսկ երբ անձրև` մեղավորը իշխանություններն են: Նա ընդգծել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրն ամենաիրատեսականն է, ամենամրցունակը և այն ակնկալիքները, որ կան այս ծրագրից, անպայման կիրականանան:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply